Երեկ Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ի թիվս Պրահայում հավատարմագրված մի շարք օտարերկրյա դիվանագետների, այցելեց Պրահայի արվարձան Լիդիցեի հուշահամալիր՝ հարգելու 1942 թվականին նացիստների կողմից ոչնչացված 340 բնակչի, այդ թվում՝ բազմաթիվ երեխաների հիշատակը: Արարողությանը մասնակցել են Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ կարդինալ Դուկան, հանրապետության սենատի նախագահ Միլան Շտյեխը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և զանազան կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն